կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-01 15:40
Քաղաքական

«Պետք է դիմել միլիցիայի». ԲՀԿ-ականները քննադատեցին քննադատողներին

«Պետք է դիմել միլիցիայի». ԲՀԿ-ականները քննադատեցին քննադատողներին

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին ԵԽԽՎ հայկական պատվիրակության որոշ անդամներ՝ քննարկելու հակահայ զեկույցների քննարկության և քվեարկության մասնրամասները:

Պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պարտություն է համարում այն, որ Սարսանգի վերաբերյալ զեկույցն ընդունվեց, սակայն նրան զայրացրել են որոշ վերլուծաբանների մեկնաբանությունները և քննադատությունները ԵԽԽՎ հայկական պատվիրակության աշխատանքի վերաբերյալ:

«Երբ ես հետևում էի որոշ վերլուծաբանների գնահատականներին, տպավորություն էր, թե հայտնի «Գնդակը վախենում է քաջից» ֆիլմի մեջ հնչող արտահայտությունն եմ լսում` երբ ասվում է. «Պետք է դիմել միլիցիայի»: Դիլետանտ ու պրիմիտիվ խոհրուրդներ, թե որտեղ էր ռուսական պատվիրակությունը, ինչու չեկավ ու չօգնեց, առանց իմանալու, որ ռուսական պատվիրակությունը երկու տարի է` բոյկոտում է և զրկված է ձայնի իրավունքից: Անգամ, եթե ռուսական պատվիրակությունը մեր խաթեր գար նիստին, միևնույն է՝ քվեարկելու իրավունք չէր ունենալու»,- ասաց պատգամավորը՝ հորդորելով բոլորին` զերծ մնալ ամպագոռգոռ հայտարարություններ անելուց:

Նաիրա Զոհրաբյանը, Ուոլթերի զեկույցի տապալումը համարելով լուրջ առաջընթաց, միաժամանակ խոստովանեց, որ երկրորդ զեկույցի ընդունումը նշանակում է, որ հայկական պատվիրակությունը լրջագույն աշխատանք ունի անելու:

Նրա խոսքով՝ հայկական պատվիրակությունն արդեն ընտրել է ճիշտ թիրախներ և հետագայում կկարողանա ավելի հասցեական աշխատել:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի հեղինակ Միլիցա Մարկովիչին հայկական պատվիրակության անդամները դիմել են տարբեր ձևաչափերով ու տարբեր հարթակներում, որ զրուցեն նրա հետ, հրավիրեն ԼՂ, սակայն նա անընդհատ տարբեր պատճառերով մերժել է, և տիկնոջ հայտարարությունը, թե խոչընդոտել են իրեն` այցելել ԼՂ, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: «Տիկինը հակված չէր որևէ ադեկվատ պատճառաբանություն լսելու: Մինչև լիագումար նիստի սկսվելը կրկին հանդիպում է եղել նրա հետ` համոզելու համար, որ նա փաստահավաք առաքելությամբ պետք է լինի ԼՂ-ում, բայց դուք, կարծում եմ, տեսել են նրա անվրդով տեսքը, նույն տեսքով էլ նա լսեց մեր ասելիքը և ասաց, որ ինքը, միևնույն է, ներկայացնելու է այդ զեկույցը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Մարկովիչը անգամ աշխարհագրորեն չէր պատկերացնում` որտեղ է գտնվում Սարսանգի ջրամբարը:

Պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Վահան Բաբայանն էլ քննադատեց պատվիրակության այն անդամներին, ովքեր այսօր նիստում քննադատեցին հայկական պատվիրակության աշխատանքը: «Պատվիրակության որոշ անդամներ ոչ ադեկվատ մեկնաբանություններ հնչեցրեցին ԵԵԽՎ նիստի վերաբերյալ: Վստահ եմ` կգա ժամանակ, կկաողանանք ադեկվատ գնահատել այս ամեն ինչը, այլ ոչ թե սևացնել ամեն ինչ»,- ասաց նա: