Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-02-02 13:25
Քաղաքական

Գինին թան չէ, ամեն մարդու բան չէ. Էդվարդ Նալբանդյանի պատասխանը` աջուձախ քննադատողներին

Գինին թան չէ, ամեն մարդու բան չէ. Էդվարդ Նալբանդյանի պատասխանը` աջուձախ քննադատողներին

Այսօր լրագրողների հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ամփոփեց 2015թ. արտաքին քաղաքական տարին:

Լրագրողները նախարարին հարցրեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԵԽԽՎ աղմկահարույց նիստից հետո, որտեղ հակահայ մեկ զեկույց ընդունվեց, հայկական պատվիրակության անդամներին ու դեսպաններին ուղղված քննադատությունները:

Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ դիվանագետը նույն զինվորն է` արտաքին ասպարեզում, հետևաբար, ինչպես անբարոյականություն է սահմանին կանգնած զինվորի վրա քար շպրտելը, այնպես էլ անբարոյական է դիվանագետի վրա քար շպրտելը:

«Ինչ-որ շատ են մեզանում առաջացել միջազգայնագետներ ու վերլուծաբաններ, որոնք սկզբում քննադատում են, հետո սկսում մեկնաբանել ու վերլուծել այդ քննադատությունը: Մի ասացվածք կա` գինին թան չէ, ամեն մարդու բան չէ»,- ասաց նախարարը` հավելելով, որ, իր համոզմամբ, հայ դիվանագետներն ու պատգամավորները արել և անում են հնարավորը, որ թույլ չտան այնպիսի քայլեր, որոնք հարված կհասցնեն ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: