կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-23 11:36
Առանց Կատեգորիա

Սերը հաղթահարում է ատելությունը. Արմենչիկի արձագանքը` իրեն քննադատողներին

Սերը հաղթահարում է ատելությունը. Արմենչիկի արձագանքը` իրեն քննադատողներին

Երկու օր շարունակ հանրությունն աղմկում էր նախագահի հրամանագրերից մեկի կապակցությամբ, որով ամերիկաբնակ երգիչ Արմենչիկը ստացավ վաստակավոր արտիստի կոչում: Այսօր Արմենչիկն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այդ քննադատություներին` գրելով.

«Ես`  Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ, տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը եւ նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար- վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում: 

Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար ինչ որ ես արել եմ կյանքիս 35 տարիների և 20 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում, ինչպես նաեւ իմ բարեգործական գործունեության համար, հատկապես առ իմ հայրենիք, երեխաներ, ծերեր\' առ իմ ժողովուրդ: Ես սիրում եմ իմ ժողովրդին\' բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգեւորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին: ‪#‎ՍերըՀաղթահարումԷԱտելությունը‬ 

Օգտվելով այս եզակի հնարավորությունից, ուզում եմ հրավիրել բոլորիդ իմ առաջիկա համերգին Հոկտեմբերի 9-ին \"Microsoft\" թատրոնում, Լոս Անջելեսում, որի տոմսերը գրեթե սպառված են: Շնորհակալություն»: