Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վազգեն Սարգսյան-Մովսես Խորենացի փողոցների հատման կետում ոստիկանները գրոհեցին խաղաղ ցուցարարների վրա ու սկսեցին անհամաչափ ուժ կիրառելով՝ բերման ենթարկել․ հայտնում է Yerkir.am-ը։
Ակցիան գլխավորող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի խումբը շրջափակեց ոստիկանական մեքենաներն ու ազատեց ավտոմեքենաների մեջ գտնվող ցուցարարներին։
«Մեր քաղաքացիները ներսում էին, մենք էլ շրջափակել էինք մեքենան, միաժամանակ փակ է փողոցը։ Մեր անհնազանդության ակցիաները շարունակվում են, իսկ ժամը 18։00-ին տեղի կունենա հավաք Ֆրանսիայի հրապարակում»,-լրագրողներին ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրանք սկսեցին վանկարկել՝ «ոստիկանը Նիկոլ չէ»։
Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով ոստիկաններ, մինչդեռ այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված են անհայտ կարգավիճակի մարդիկ:
Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։
Մանրամասն՝ տեսանյութում․