Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը, Գերագույն մարմնի ներայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, հանդիպել է Լիբանանի Հանրապետության տեղեկատվության նախարար Ժամալ Ժարրանի հետ, նաև հանդիպումներ են եղել Լիբանանի մշակույթի նախարար Մոհամեդ Տաուտի և գաղթականների հարցերով պետական նախարար Սալեհ Ղարիբի հետ:
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանան քառօրյա այցի շրջանակներում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը հանդիպում են ունեցել ՀՅԴ Լիբանանի «Զավարյան» ուսանողական միության և ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության հետ։
Այցի շրջանակներում ՀՅԴ ԳՄ պատվիրակությունը ժողովրդային հանդիպում էր ունեցել Այնճարի բնակչության հետ։
ԳՄ պատվիրակությանը պաշտոնապես ընդունել էր նաև Լիբանանում ՀՀ դեսպանը։ Այցի երկրորդ օրը Բուրջ Համուդի քաղաքապետարանի դաշտում տեղի ունեցած համաժողովրդական փառատոնում ելույթով հանդես էր եկել ԳՄ ներկայացուցիչը։