կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 09:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բիրտ ուժ կիրառելով, հայհոյելով՝ ոստիկաններն ապօրինի բերման ենթարկեցին Իշխան Սաղաթելյանի գլխավորած ակցիայի մասնակիցներին

Վազգեն Սարգսյան-Մովսես Խորենացի հատվածից ոստիկանները անհամաչափ բիրտ ուժ կիրառելով, հայհոյելով՝ ապօրինի բերման ենթարկեցին Իշխան Սաղաթելյանի գլխավորած ակցիայի մասնակիցներին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք քաշքշեցին նաև ԱԺ պատգամավորենրին, որոնք մասնակցում էին ակցիային։

Ոստիկանները բերման ենթարկեցին նաև ակցիայի հետ կապ չունեցող քաղաքացիների, որոնք պարզապես գտնվում էին մոտակայքում։

Մինչ այդ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով շրջող ու դրանք տարբեր հատվածներում փակող՝ ակցիայի մասնակիցները իրենց դեմ դուրս եկած ոստիկաններին դիմավորել էին հետևյալ արտահայտությամբ․ «Ոստիկանը Նիկոլ չէ, ոստիկանը հայ է, նրանք ստիպված կատարում են այդ խելագարի հրահանգը»։

Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով ոստիկաններ, մինչդեռ  այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված՝ անհայտ կարգավիճակի մարդիկ  Հաղթանակի կամրջից ու Հերացու փողոցից  բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկեցին:

Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։

Մանրամասն՝ տեսանյութում․