Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանան այցի շրջանակներում ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը, Գերագույն մարմնի ներայացուցիչ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, հանդիպել է Լիբանանի Հանրապետության արտաքին առևտրի պետական նախարար Հասան Մրատի և զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ: Արտաքին առևտրի պետական նախարար Հասան Մրատի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Բրազիլիայում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր և ձեռք են բերվել պայմանավորվածություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը հանդիպել էր Լիբանանի Հանրապետության տեղեկատվության նախարար Ժամալ Ժարրանի հետ, նաև հանդիպումներ են եղել Լիբանանի մշակույթի նախարար Մոհամեդ Տաուտի և գաղթականների հարցերով պետական նախարար Սալեհ Ղարիբի հետ:
Հիշեցնենք, որ Լիբանան քառօրյա այցի շրջանակներում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը հանդիպում են ունեցել ՀՅԴ Լիբանանի «Զավարյան» ուսանողական միության և ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության հետ։
Այցի շրջանակներում ՀՅԴ ԳՄ պատվիրակությունը ժողովրդային հանդիպում էր ունեցել Այնճարի բնակչության հետ։
ԳՄ պատվիրակությանը պաշտոնապես ընդունել էր նաև Լիբանանում ՀՀ դեսպանը։ Այցի երկրորդ օրը Բուրջ Համուդի քաղաքապետարանի դաշտում տեղի ունեցած համաժողովրդական փառատոնում ելույթով հանդես էր եկել ԳՄ ներկայացուցիչը։