Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ երթը շրջափակեց Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից խաչմերուկը՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Հարգելի՛ քաղաքացիներ, միացեք երթին․ սա առաջին հերթին ձեզ համար է, ոչինչ, մի քանի օր նեղություն կքաշեք, հետո կապրեք բարեկեցիկ Հայաստանում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մարդիկ հասարակական տրանսպորտից իջնում ու միանում էին երթին։
Ոստիկանությունն, ինչպես նախորդ օրերին, անհամաչափ մեծ քանակով զորք մոտեցրեց երթին։
«Այս ճանապարհ փակում ենք նաև ձեզ ու ձեր ընտանքիների համար, հետևաբար, զերծ մնացեք ժողովրդի հանդեպ բռնի ուժ կիրառելու՝ ՔՊ-ի և Նիկոլի խելագար հրահանգներից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Թողնենք ոստիկաններն այս փողոցը փակ պահեն՝ մենք գնանք ուրիշ փողոց՝ հայտարարեց նա, բայց ոստիկանները բախում հրահրեցին։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից երթեր մեկնարկեցին չորս ուղղություններով։ Նախօրեին Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։ «Դիմադրություն» շարժումը մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ է անում Երևանում ու մարզերում։
Մանրամասն՝ տեսանյութում․