կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 15:50
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարձքներդ կատար, ժամը 19։00 հանրահավաք․ Սաղաթելյանի գլխավորած երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ

Մենք քանի ժամ փողոցներում էինք, գնացեք, հանգստացեք, ժամը 19։00 այստեղ հանրահավաք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, երբ Նոր Նորքից մեկնարկած անհնազանդության երթը հասավ Ֆրանսիայի հրապարակ։

Սաղաթելյանը նշեց, որ կան մեծ թվով բերման ենթարկված ընկերներ, բաժիններում շարունակում են երգել «Զարթնի՛ր, լաո», պինդ են, շուտով կմիանան հանրահավաքին։

«Մեր պայքարը որևէ ձևով չեն կարող կասեցնել։ Այս տեմպով շարժվելու դեպքում շուտով ոստիկանությունը Նիկոլին զեկուցելու է, որ մեր ժողովրդի շարժումը հնարավոր չէ կասեցնել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 12-ին, չորս ուղղությունով սկսելու են անհնազանդության երթեր և ակցիաներ։ Առաջին երթը կմեկնարկի Գայի պողոտայից՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, երկրորդը Րաֆֆու փողոցից՝ Անդրանիկի արձանի մոտից, երրորդը՝ 15 թաղամասից՝ Չաուշի արձանի մոտից և չորրորդը՝ Սասունցի Դավթի արձանի մոտից։

Մանրամասն՝ տեսանյութում․