Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հասել ենք նրան, որ Հայաստան պետության ղեկավարի հետ այլևս ոչ ոք հաշվի չի նստում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի հետ հաշվի չեն նստում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։
Նա նշեց, որ չի էլ պատկերացնում, որ եթե Մինսկի խմբի համանախագահները որոշեն վերսկսել բանակցությունները, ո՞վ է բանակցելու և ինչի՞ մասին է բանակցելու, որովհետև Ալիևն արդեն բոլոր հարցերն իր պատկերացմամբ լուծել է։
Արամ Սարգսյանը մի օրինակ բերեց․ ըստ նրա՝ Արտաքին գործերի նախարարությունը չէր կարող փետրվարի 20-ին հանդես չգալ որևէ հայտարարությամբ,քանի որ դա տարեդարձն էր մեր Ղարաբաղյան շարժման, 88 թ-ի երանելի ժամանակներն էին, երբ ազգն ամբողջովին միասնական էր։ Նա նշեց, որ այդ պարագայում, երբ ինչ-որ մի թեթևակի ասացին, որ մեր ազգային-ազատագրական պայքարի հետ կապված է, Բաքվից միանգամից նյարդային արձագանք եղավ, որովհետև այնտեղ խոսվեց իրավական հարցերի վերաբերյալ։
«Մենք 30 տարի է՝ բոլոր իշխանություններին ասում էինք՝ լսեք, իրավական ճանապարհով գնացեք՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Ես անընդհատ կրկնում եմ, որ պրոֆեսոր Բարսեղովը 2 հատոր գիրք էր հրատարակել Արցախի վերաբերյալ, փաստաթղթային ամբողջ բազան այնտեղ ներկայացված էր, հենց մենք փորձում էինք ադրբեջանցիների հետ խոսել իրավական լեզվով, նրանք փախուստի էին դիմում, որովհետև որևէ հիմք չունեին։ Իսկ հիմա մեզ մոտ հայեր կան, և դա ինձ ապշեցնում է, որ հայ մարդն ասում է՝ ախր այդ հողերը մե՞րն են։ Նախիջևանը ադրբեջանցիների հո՞ղն է, Շահումյանը, Գետաշենը, ամբողջ Ղարաբաղը ադրբեջանական հո՞ղ է։ Էս ի՞նչ նրբանկատություն կա ադրբեջանցիների նկատմամբ, էս ո՞րտեղից ծնվեց այս ամբողջը։ Էդ մարդիկ թշնամություն են անում, սրանք ասում են՝ գնանք քիրվայություն անենք»,-ասաց Արամ Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․