կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-02 18:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուղղակի կանգնելու համար հրաման ստացան, տարան էդ մարդկանց․ ՀՅԴ ցուցարարներին կոպիտ ուժով բերման ենթարկեցին

ՀՅԴ մի քանի ակտիվիստների կոպիտ ուժով բերման ենթարկեցին ՀՀ առողջապահության նախարարության շենքի առջևից, որտեղ ակցիա էին իրականացնում՝ պահանջելով նախարարի ժպ Անահիտ Ավանեսյանի հրաժարականը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը, ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի անդամ Հայկազ Հարությունյանը, ՀՅԴ ՀԵՄ անդամ Արսեն Մարդոյանը։ Սևակ Նազարյանին քաշքշեցին, բայց տանել չկարողացան։

«Տարան էն բոլոր մեր տղերքին, ով սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 24-ը իրենց կյանքի գնով՝ գիտակցաբար, պաշտպանել են մեր հայրենիքը․ Արսեն Մարդոյանին, որ Մատաղիսում դիպուկահարի կրակոցից վիրավորված մի կերպ է կյանքը փրկվել, Հայկազին, որ վիրավորվել է հրետանու կրակոցից, մի քանի օր առաջ վիրահատեցին գլխի միջի բեկորը։ Այդ մարդկանց առանց պատճառի, ուղղակի կանգնելու համար հրաման ստացան, տարան էդ մարդկանց, հետո հրաման ստացան, որ թիվը լրացել է։ Մարդ են տարել, հանգստացել են իրենց հրաման տվողները՝ թողեք։ Սևակին որ ուզում էին տանել՝ դա թիվը լրացնելու համար էր»,-ասաց Գոռ Սարգսյանը։

Նա հավելեց՝ Էս ա էս երկիրը՝ ա՛յ Նիկոլի գրպանի իրավապաշտպաններ, ա՛յ անհայրենիքներ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք պոլիէթիլենային տոպրակներ էին նետել նախարարության շենքի վրա։

Հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի դիահերձարանի հատակին էին նետվել ՀՀ զինծառայողների պարկերով մասունքները։ Մամուլում հրապարակված լուսանկարները և ապա տարածված տեսանյութն առաջ են բերել հանրության, զոհվածների և անհետ կորածների ընտանիքների արդար վրդովմունքն ու տարակուսանքը։

Մանրամասն՝ տեսանյութում․