Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էս ազգը երբեք ծնկի չի գալու՝ ապաշնորհ կառավարման հետևանք էր ինչ ունեցանք, կշտկենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, ով միացել է Իջևանից Երևան եկող քայլերթի խարույկահանդեսին։
Նա վստահեցրեց, որ այս իշխանությունների ապաշնորհ կառավարումը ճակատագիր չէ՝ հնարավոր է շտկել հեռացնելով նրանց։
«Ասում են՝ ով է առաջնորդը, առաջնորդը սրանց հեռացնելու գաղափարախոսությունն է։ Այսինքն, հայրենիքը փրկելու նպատակն է առաջնորդողը։ Մենք չենք հավաքվել ինչ-որ մեկին իշխանության բերենք, մենք հավաքվել ենք՝ սրան հեռացնենք, երկիրը փրկենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Կարճ, հասարակ բան է, նշեց նա, սրանց հեռացնելով՝ կունենանք արժանիների կառավարություն, ազգային կառավարություն, ով կստանձնի պատասխանատվությունը, կկենտրոնացնի ողջ հայ ժողովրդի ներուժը, կհամախմբի այս ժողովրդին, կվերացնի թշնամությունն ու երկիրը դուրս կբերի այս վիճակից։
«Մենք չենք գալիս՝ աշխարհին պատերազմ հայտարարենք, չենք գալիս, ասենք՝ Թուրքիա՛, քեզ հետ պատերազմ ենք հայտարարում, Ադրբեջա՛ն, Վրաստա՛ն, ձեզանից ուզելու բան ունենք, չկա տենց բան, մենք գալիս ենք մեր երկրի շահերը պաշտպանելու։ Պե՞տք է խոսել Ադրբեջանի հետ՝ խոսելու ենք, Թուրքիայի՞ հետ՝ խոսելու ենք, բայց չենք գնալու, ասենք՝ տղեք, ձե՛զ ինչ է պետք, գնալու ենք ասենք՝ մե՛զ ինչ է պետք, սա է բանաձևը»,-մանրամասնեց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Բաշ Ապարանից, քայլերթեր են շարժվում Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Բոլոր քայլերթերի մասնակիցները գիշերում են վրաններում ու երեկոյան խարույկահանդեսներ են կազմակերպում։
Մանրամասն՝ տեսանյութում․