|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ընդդիմությունը վերջերս հայտարարեց ողջ երկրում սկզբնավորվող Դիմադրության շարժման մասին, ՏԻՄ-երին նպատակամղված մասնակցությունն ինչ-որ իմաստով համարե՞նք այդ շարժման մի հանգրվանը՝ Yerkir.am-ն այսպիսի հարց ուղղեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ընտրատեղամասում ՏԻՄ ընտրություններին քվեարկելուց հետո։
Նա պատասխանեց, որ 37 համայնքից 19-ում ՀՅԴ-ն մասնակցում է, քանի որ քաղաքական ուժը չի կարող կարևոր քաղաքական իրադարձությանը չմասնակցել՝ իրենք մեր հայրենակիցներին պիտի տային այդ ընտրության իրավունքը և տվել են։
«Բայց սա նաև սրանց մանդատից զրկելու և ինչու չէ՝ դիմադրություն ցույց տալու իմաստով շատ կարևոր է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իր այսօրվա քաղաքական ուղերձն է՝ չքվեարկել այն քաղաքական ուժին, որը երկրին բերել է աղետ, զոհեր, հայրենիքի կորուստ և չտալ հնարավորություն, որպեսզի այս աղետը շարունակվի։
Մանրամասն՝ տեսանյութում․