Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ասում ենք՝ եկեք ասենք, որ մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն անձեռնմխելի է, ինչի՞ եք սա հակադրում խոսքի ազատությանը՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ։ Ընդդիմությունն առաջարկում է օրենքը փոխել այնպես, որ ով հարցականի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ քրեորեն պատժվի, ինչին դեմ են արտահայտվում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները։
Իշխան Սաղաթելյանը փաստեց, որ Սահմանադրությունը ևս ասում է, որ այսպիսի արձանագրում անելը նաև խորհրդարանի լիազորությունն է։
Որպեսզի օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտության պատկերն ամբողջական և լիարժեք լինի՝ Իշխան սաղաթելյանը որոշ հիշեցումներ արեց։
«Այս խորհրդարանում քաղաքական ընդդիմությունը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որնք կապված են եղել Արցախի հետ։
1․ Առաջարկեցինք ԱԺ-ում ստեղծել Արցախի հարցերի մշտական հանձնաժողով․ մերժեցիք՝ պատճառաբանելով, որ գոյություն ունի ավելի բարձր միջխորհրդարանական հանձնաժողով, որը մինչև այսօր որևէ նիստ չի գումարել։
2-րդ․ Ասացինք՝ եկեք Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչենք Արցախի և արտաքին հարաբերությունների հանձնաժողով․ կրկին մերժեցիք։
3․ Սահմանազատման և սահմանագծման հետ կապված մշակեցինք հայտարարության տեքստ, որին կրկին դեմ քվեարկեցիք՝ պատճառաբանելով, որ կան ներքաղաքական ձևակերպումներ։
4․ Ամենազավեշտալին․ օկուպացված Շուշիում թուրք-ադրբեջանական հռչակագրի դեմ առաջարկեցինք, որ ԱԺ-ն հանդես գա հայտարարության տեքստով, որտեղ ընդամենը մի նախադասություն էինք պահանջում, որ ԱԺ-ն հայտարարի, որ դեմ է այդ հակահայկական փաստաթղթին։ Ասում էինք՝ այդ նախադասությունը պահեք՝ մնացած ինչ ուզում եք՝ փոխեք։ Սրան ևս դեմ քվեարկեցիք և բոյկոտեցիք։
Եվ այսօրվանը․ առաջարկում ենք պարզ, հասարակ մի բան՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը անձեռնմխելի է և որևէ մեկը իրավունք չունի դա դնել հարցականի տակ, և նրանք, ովքեր կփորձեն դա դնել հարցականի տակ՝ պետք է ենթարկվեն քրեական հետապնդման։ Նորմալ իշխանությունը պետք է ասեր՝ այո՛, ճիշտ եք ասում, ավելի ենք խստացնում․ կլինի ընդդիմությունից, իշխանությունից, թե երրորդ երկրից՝ իրավունք չունի այս երկրի տարածքային ամբողջականությունը դնել հարցականի տակ։ Եկել եք՝ խոսքի ազատություն․․․ ի՞նչ խոսքի ազատություն, եթե մեկը կարող է նմա հայտարարություն անել, խոսքը պաշտոնյաների մասին է, և այս խորհրդարանում եղել են պատգամավորներ, որ այդպիսի հայտարարություներ արել են, այդ թվում նաև այսօրվա ԱԺ նախագահը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․