կարևոր
4357 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-17 18:29
Քաղաքական

Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության․ Սաղաթելյանը կոչ արեց մասնակցել Ջահերով երթին

«Ցեղասպանության միջազգային ճանաչման փաստը ինքնանպատակ գործընթաց չէ, դրանում կարևոր նշանակություն ունեն նաև անվտանգային հարցերը։ Եթե հասնեինք նրան, որ  ցեղասպանությունն արդեն միջազգայնորեն  բոլոր երկրների կողմից ճանաչված ու դատապարտված, Թուրքիայի կողմից ընդունված լիներ մենք կանխելու էինք այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, հետևաբար, սրանց ուրացման քաղաքականությունը  պետք է արժանանա լրջագույն դիմադրության Հայաստանում և Սփյուռքում»,- այս մասին երեկ Երևանում տեղի ունեցած հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ  ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով․ «Այս իմաստով շատ կարևոր է նաև  ապրիլի 23-ի Ջահերով երթը, այս տարի ավելի վճռական ու մեծ թափով պետք է մասնակցել՝ ամբողջ աշխարհին ցույց տալու, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունի և ժողովրդի համար մերժելի են բոլոր նրանք, որոնք այդ ճանապարհին կկանգնեն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։