Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկը Երևանում նստած չի կարող դա անել․ ինքնակազմակերպվեք, տեղերում ձևավորեք կոմիտեներ, որպեսզի սրանց վռնդենք և կառուցենք մեր երազած հայրենիքը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Վանաձորում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ, ուր Երևանից գնացել էին ավտոերթով։
«Մինչ ելույթիս անցնելը․ այստեղ ինչ-որ մի մարզպետ ունենք, որ այս վերջերս մերժել եք, դրան ուզում եմ զգուշացնել, որ այս տարածքի սադրիչներին հավաքի, էդ լակոտությունների վերջը տվեք՝ ձեզ էլ քիչ ժամանակ է մնացել, տենց մանր-մունր բաներով էս ժողովրդի շարժումը չեք կասեցնի»,-հայտարարեց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ վանաձորցիներն ունեն ընտրված քաղաքապետ․ «Մենակ նրա համար, որ Մամիկոն Ասլանյանը չի կզել այս իշխանությունների առաջ, այսօր գտնվում է բանտում ու այս քաղաքը անտեր վիճակում է գտնվում․ ամբողջ քաղաքապետարանի աշխատանքները մեծամասնությամբ պարալիզացված է։ Այս է այս իշխանության դեմքը՝ ժողովրդավարությունից, ազատ ընտրելու և ընտրվելու իրավունքից խոսող իշխանությունը այստեղ էլ է ձեզ խաբել, հետևաբար, օր առաջ սրանց պետք է հեռացնել։ Պատրա՞ստ եք»։ Ժողովուրդը վանկարկեց՝ այո՛։
Նա ներկայացրեց պայքարի ընթացքը և ասաց, որ այն պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանի տարածքը․ պետք է Վանաձորը և մյուս քաղաքներն ու գյուղերը ոտքի կանգնեն, որ հնարավոր լինի հեռացնել գործող իշխանություններին՝ այլ ճանապարհ չկա։
«Եթե սրանք շարունակեն մնալ իշխանության՝ կորցնելու ենք Արցախը, հետո Սյունիքը, հետո արդեն մտածելու ենք Գեղարքունիքի մասին։ Առհասարակ, մեր պետականության գոյությունը լինելու է հարցականի տակ։ Սրանք իրենց անկարողությամբ ու դավաճանությամբ դա փաստել են։ Մենք կարող ենք ոտքի կանգնել ու սրանց դուրս շպրտել»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա կոչ արեց ոչ միայն Երևանում մասնակցել ակցիաների, այլև տեղում ակցիաներ կազմակերպել։
Նշենք, որ այսօր Երևանում ժամը 20։00 հանրահավաք է, որին նախորդելու է մշակութային ծրագիր ժամը 18։00-ից։
Մանրամասն՝ տեսանյութում․