Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտահերթ ընտրությունների՝ հասարակական պահանջը ճշտելու հարցումը «Իմ քայլը», հավանաբար, արել է իր պատգամավորական խմբակցության ներսում՝ հակառակ դեպքում կկարողանային ֆիքսել, որ իրոք հասարակական պահանջ կա օր առաջ հեռացնելու այս չարիքի կառավարությունը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին իշխող թիմի հայտարարության մասին, թե՝ հաշվի առնելով արտահերթ ընտրությունների՝ հանրային պահանջի բացակայությունը, «Իմ քայլը» շարունակում է աջակցել վարչապետին։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մտքից հրաժարվելու համար, նրա կարծիքով, երեք հիմնական պատճառ կա․ առաջին՝ վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ այլևս վերարտադրվելու հնարավորություն չունի, դա պարզապես անհնարին է, երկրորդ՝ հասկացել է, որ լուրջ խնդիրներ ունի իր թիմի ներսում, որովհետև խորհրդարանում պատահական հայտնված պատգամավորների մեծ մասը քաջ գիտակցում է, որ ինքն արդեն կորցնելու է իր մանդատը, ընդ որում, կորցնելու է անվերադարձ, երրորդ՝ իրենց թվում է, որ կարող են այս ամենը մարսել, կեղծ օրակարգերով մեր հասարակությանը մոլորեցնել, ժամանակ ձգել՝ այդ ընթացքում ամրապնդելով իրենց իշխանությունը և փորձել հաղթահարել վիճակը։
«Բայց հենց այստեղ չարաչար սխալվում են, որովհետև հայ մարդը երբեք չի կարող հանդուրժել այս դավաճան իշխանության գործունեությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․