Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը բաց է մնում ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար, բայց իրավահավասար հիման վրա. միեւնույն ժամանակ Արեւմուտքը պետք է հրաժարվի մայր ցամաքի ռազմականացման քաղաքականությունից: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մոսկվան միշտ եղել եւ բաց 1 մնում կառուցողական հարգալից երկխոսության համար՝ միջազգային հարաբերությունների բոլոր մասնակիցների, ներառյալ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ իրավահավասարության հիման վրա, շահերի փոխադարձ հաշվառմամբ»,-ասել է Զախարովան՝ հանդես գալով ճեպազրույցի ընթացքում: Նրա խոսքով՝ այդ երկխոսության արդյունավետ լինելու համար անհրաժեշտ է, որպեսզի Արեւմուտքը հրաժարվի ռազմական հռետորաբանությունից, մայր ցամաքի ռազմականացման քաղաքականությունից, եվրոպական եւ մյուս տարածքները ազդեցության գոտիների բաժանելու փորձերից եւ հարկավոր է սկսել միջազգային անվտանգության իրավահավասար համակարգ կառուցել:
«Մենք շարունակում ենք կողմնորոշվել առաջին հերթին դեպի միջազգային հակասությունների լուծման դիվանագիտական մեթոդները, պատրաստ ենք երկրի վրա գործնականում հակահարված տալ այն ժամանակ, երբ ուղղակի սպառնալիք ենք տեսնում մեր երկրի համար»,-հավելել է Զախարովան: Մոսկվան նաեւ խորհուրդ է տալիս Վաշինգտոնին ու ՆԱՏՕ-ի երկրներին՝ պատրանքներ չտածել երկրների ու ժողովուրդների նկատմամբ «ագրեսիվ վերաբերմունքի անպատժելիության» հարցում. նրանք պետք է մտածեն, թե ինչպես են պատրաստվում երկխոսության վերադառնալ անվտանգության նոր ճարտարապետությամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: