Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսության G7-ի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
ՌԴ նախագահի խոսքով՝ կարծիքների փոխանակումը միշտ էլ ձեռնտու է, նույնիսկ եթե «իրականացվում է բարձր տոնով»:
«Որքան հասկանում եմ, այս անգամ այդպես էլ եղել է «Յոթնյակում»։ Դա, միևնույն է, օգտակար է։ Հենց այդ պատճառով էլ մենք չենք հրաժարվում համագործակցության որևէ ձևաչափից»,- հավելել է Պուտինը։
Իր հերթին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նշել է, որ բարձրացրել է «Մեծ յոթնյակ»-ի ձևաչափը Ռուսաստանի մասնակցությամբ վերականգնելու հարցը Ֆրանսիայում վերջերս կայացած G7 հանդիպմանը:
«Միջազգային խնդիրների լուծման համար կարևոր դեր է խաղում Ռուսաստանը, հետևաբար, ես բարձրացրել եմ Ռուսաստանի՝ ձևաչափին վերադառնալու թեման»,- նշել է Աբեն։
Արևելյան տնտեսական 5-րդ ֆորումը անցկացվում է սեպտեմբերի 4-6-ը Վլադիվոստոկում։