|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Միացյալ Նահանգները շարունակում է բաց մնալ երկխոսության համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին ի պատասխան հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է երկխոսության աշխարհում գրեթե ցանկացած կողմի՝ այդ թվում՝ Ռուսաստանի հետ՝ կապված հակամարտությունների, ճգնաժամերի կամ ծագող ցանկացած տարաձայնության հետ»,-հայտարարել է Ռուբիոն՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շփումներին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։