կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-18 16:40
Աշխարհ

ՆԱՏՕ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին

ՆԱՏՕ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ստյուարտ Փիչը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսության ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակներում:

Փիչն այս հայտարարությունն արել է Բրյուսելում նիստի բացման ժամանակ՝ մայիսի 18-ին։

«Մենք պահպանում ենք երկակի մոտեցում Ռուսաստանի նկատմամբ, մասնավորապես՝ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի միջոցով: Մենք ափսոսում ենք, որ Ռուսաստանը դրականորեն չի արձագանքել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի ստեղծման առաջարկներին, բայց շարունակում ենք անհամբեր սպասել Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների, երբ նրա գործողությունները դա հնարավոր կդարձնեն», - ասել է նա:

ՆԱՏՕ-ի շտաբների պետերի մակարդակով ռազմական կոմիտեն երեքշաբթի հանդիպել է դեմ առ դեմ: Հանդիպման ընթացքում մասնակիցները կքննարկեն ՆԱՏՕ-2030՝ դաշինքի զարգացման ռազմավարությունը, ռազմավարական ռազմական պլանավորումը, գործողությունները, ինչպես նաև իրավիճակը Ուկրաինայում և Վրաստանում:

Ավելի վաղ՝ մայիսի 15-ին, դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, բայց, միևնույն ժամանակ, դաշինքը չպետք է նվազեցնի տնտեսական ճնշումը: Նրա խոսքով՝ դաշինքը Մոսկվային առաջարկում է երկխոսություն, բայց ՌԴ-ն, «այնուամենայնիվ, իրեն ագրեսիվ է պահում»:

Մայիսի 13-ին Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի հրամանատար, ծովակալ Ալեքսանդր Մոիսեևը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները տեղափոխվում են Ռուսաստանի սահմանների մոտ, աճում է ԱՄՆ ռազմավարական ավիացիայի թռիչքների ինտենսիվությունը, ինչը սադրիչ է:

Մարտին Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ դաշինքը Ռուսաստանի վերջին տարիների գործողությունները համարում է ավելի ագրեսիվ: ՆԱՏՕ-ն նաև նշել էր, որ կշարունակի հարմարվել Ռուսաստանի Դաշնության որոշակի մարտահրավերներին: