Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Կիևն իրավունք ունի ընտրելու այն ռազմական դաշինքները, որոնց պատրաստ է անդամակցել, և ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ուկրաինայի մայրաքաղաքում հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը:
«Որպես ինքնիշխան պետություն՝ Ուկրաինան իրավունք ունի ընտրելու անվտանգության իր սեփական համակարգերը. ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում: ՆԱՏՕ տանող ճանապարհը հեշտ չէ, և նա, ով ցանկանում է դա, պետք է զգալի բարեփոխումներ իրականացնի»,- ասել է Սթոլթենբերգը Գերագույն ռադայում ելույթ ունենալիս:
Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է արագացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստման գործընթացը և ապացուցել Դաշինքին անդամակցելու համար Գործողությունների պլանի ստացման իրավունքը: Նախագահը մանրամասնել էր նաև, որ նիստի ընթացքում կողմերը համաձայնության են եկել նախագծերի նորացված փաթեթի և գործնական միջոցառումների շուրջ: