Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կարծեք մրցակցություն կա հայությանը մոռացնել տալու Ցեղասպանության իր պահանջատիրությունը, այդ պատճառով Ջահերթը որ եղավ՝ շատ դրական երևույթ էր՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Տարոն Տեր-Խաչատուրյանը։
«Երբ 50-100 հազարով ջահերթը եղավ՝ ինքնին պատասխանն է այն բոլորին, որոնք Ցեղասպանության հարցը տեսնում են մեզ համար իբրև բեռ, քան թե իբրև մեր ազգային իրավունքների իրականացման միջոց։ Միջոց որ կասեմ՝ ոչ ոք չէր ուզենա, որ Ցեղասպանությունը լիներ, սակայն որ եղել է՝ մենք եթե մեր նահատակների կտակի տերը չլինենք, «հայ» կոչվելու իրավատիրությունը կկորցնենք»,-ասաց Տարոն Տեր-Խաչատուրյանը։
Այս ենթատեքստում, նշեց նա, «Դիմադրություն» շարժման իրազեման երթերը որ եղան ապրիլի 25-ից սկսված՝ այն ժողովուրդը, որ ճամփա են ելնում Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից և Բաշ Ապարանից, որ միանալու են մայիսի 1-ին, իսկապես ոգևորիչ է։
«Որովհետև Արցախյան բեմականացված պարտությունից հայ ժողովուրդը նաև հոգեբանական ճնշման մեջ է․ մենք կռվեցինք ոչ թե հաղթելու, մենք կռվեցինք պարտվելու համար։ Հաղթական ժողովրդից մենք վերածվեցինք պարտված ժողովրդի։ Եվ որովհետև մեր ազգային ջիղը քանդելու նախագիծ էր սա, որը, սակայն, սկսվել է Ալֆայից, բայց տակավին չի հասել Օմեգային, Աստված չանի, որ վերջին հասնի այդ ծրագիրը՝ մենք կկորցնենք Արցախն է՛լ, Սյունիքն է՛լ, Աստված մի արասցե, Հայաստանն է՛լ․ մենք կկորցնենք առաջին հերթին մեր անվտանգությունը և ապա կկորցնենք մեր անկախությունը»,-ասաց Տարոն Տեր-Խաչատուրյանը։
Այս բոլորին ի տես, նշեց նա, տեսնելով ներկա աշխուժությունը Երևանի պողոտաներում, Հայաստանի տարածքում, շատ ոգևորված ենք։
ԱՄՆ-ից հայացքով՝ նկատում են, որ Փաշինյանը այնպիսի հայտարարություններ է անում, կարծեք վարձված փաստաբան է, որը թշնամու շահերն է պաշտպանում։
ԱՄՆ-ում ևս առաջիկայում բողոքի գործողություններ կլինեն՝ նշեց Տարոն Տեր-Խաչատուրյանը․ անկախ ապրիլքսանչորսյան միջոցառումներից, Արցախի հարցով ևս շաբաթ օրը ավտոմեքենաների երթ է լինելու դեպի Գլենդեյլում Հայաստանի հյուպատոսարան, հետո Ադրբեջանի, ապա Թուրքիայի հյուպատոսարան և բազմաթիվ այլ ծրագրեր։
Տարոն Տեր-Խաչատուրյանը խոսեց նաև ԱՄՆ նախագահի՝ «Ցեղասպանություն» եզրույթի կիրառումից հետո Թուրքիայի ու ԱՄՆ հայ համայնքի արձագանքի, Արցախյան խնդրի ներկա հանգրվանի, հայ-թուրքական հաշտեցման գնի մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․