կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 08:31
Առանց Կատեգորիա

Ինչ փուլում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանձնաժողով ստեղծելու աշխատանքները. «Ժողովուրդ»

 Ինչ փուլում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հանձնաժողով ստեղծելու աշխատանքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո կողմերը հայտարարություն էին տարածել, ինչի մի դրույթն էլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիային ու դելիմիտացիային էր վերաբերում:

«Մինչեւ ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն եւ կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ»,- ասված էր հայտարարության մեջ։ Դրանից հետո միայն նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հաղոդագրության մեջ նշվում է. «Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել»:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց տեղեկանալ, թե քաղաքական իշխանությունը վերոհիշյալ աշխատանքային խումբը ձեւավորելու համար ինչ քայլեր է իրականացնում: Արտաքին գործերի նախարարությունը թեեւ ականջալուր եղավ, բայց այդպես էլ շտել: Ազգային ժողովի արտաքին հարաբերությնների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մեր զանգերն3 անպատասխան թողեց: Հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ աշխատանքային խումբ ձեւավորելու մասին իրեն որեւէ բան հայտնի չէ: Իշխանավորների՝ մեր հարցն օդում կամ հեռախոսազանգերն անպատասխան թողնելը, իհարկե, բնավ չի նշանակում, թե վերոնշյալ խումբը դեռեւս չի ձեւավորվել: Չի բացառվում, որ դրա կազմը կարող է հայտնի լինել, ինչի մասին հասարակությունը, ինչպես շատ դեպքերում, պոստֆակտում կարող է իմանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում