|
Փոխարժեքներ
13 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից գրություն ենք ստացել՝ կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ժ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը հայտնեց, ԲՀԿ-ին չեն հայտնել իրենց դիրքորոշումը: «Կմիանանք ԲՀԿ-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշմանը, եթե հանձնաժողովի ղեկավարը լինի ԼՀԿ-ից, որովհետև մենք ենք առաջին անգամ խոսել այդ հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության մասին: Կարող եք նայել, դեռ մեկ ամիս առաջ մենք այդ մասին ասել ենք»,-ասաց նա: Մարուքյանի խոսքով՝ արդար կլինի, որպեսզի այդ հանձնաժողովը ղեկավարի ԼՀԿ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է երկու նոր նախաձեռնությամբ հանդես գալ՝ կորոնավիրուսի դեմ իշխանությունների պայքարի արդյունավետությունը գնահատելու համար ձևավորել ԱԺ քննիչ հանձնաժողով և դիմել ՍԴ՝ հավաքների ազատությունը սահմանափակելու որոշման սահմանադրականությունը վիճարկելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում.