Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հանրապետական խմբակցությունը «դեմ» է քվեարկելու Մարտի 1-ի Աժ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած օրինագծին, որի քննարկումը խորհրդարանը սկսեց երեկ և կշարունակի այսօր: Այս մասին երեկ «Հժ» թղթակցին ասել է Աժ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։
Այսպիսով, Հանրապետականն արդեն երրորդ անգամ կտապալի Հայ ազգային կոնգրեսի այս նախաձեռնությունը, որին ի սկզբանե հրապարակավ խոստացել էր աջակցել։ «Այն հարցերին, որոնք բարձրացվում են ընդամենը ժամանակի և պահի ազդեցության տակ, որպեսզի այդ ժամանակահատվածում որոշակի քաղաքական դիվիդենտներ վերցնեն, մենք դեմ ենք, որովհետև, հիշելով այդ ողբերգական իրադարձությունները՝ մենք փորձում ենք դասեր քաղել և որևէ կերպ թույլ չենք տա՝ որևէ քաղաքական ուժ դա շահարկի իր քաղաքական շահերը սպասարկելու համար»,– ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։