|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Շուտով կարող է ստեղծվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողով. «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք ենթադրում ենք, որ դա տեղի կունենա շուտով։ Մենք անհաղթահարելի խոչընդոտներ չենք տեսնում այս համաձայնագրի՝ ամենաբարձր մակարդակով իրագործման ճանապարհին»,- ասել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ մայիսին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման հենց սկզբից Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ՝ առաջարկելով իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապատասխան բանակցային գործընթաց սկսելու համար։
Ռուդենկոն նշել է, որ «...խնդիրը ժառանգվել է խորհրդային ժամանակներից և պայմանավորված է երկու երկրների միջև պետական սահմանի ողջ երկայնքով միջազգային իրավական գրանցման բացակայությամբ»։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Ռուդենկոն ասել է, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական օգնություն ցուցաբերել ցանկացած ձևով: «Միևնույն ժամանակ, մենք կարևոր ենք համարում հրաժարվել նախնական պայմանների առաջադրումից, կենտրոնանալ փոխադարձ ընդունելի թեմաների և փոխադարձ քայլերի վրա, որոնք կհանգեցնեն վստահության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը և բարիդրացիության»,- ասել է նա։