|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունվարի սկզբին համացանցում էր հայտնվել ընտանեկան գեղեցիկ մի լուսանկար` սևամորթ տղայի, հայ աղջկա և նրանց փոքրիկի` հայկական տարազով: Սևամորթ տղայի` հայկական տարազով հանդես գալն ու հայի հետ ամուսնանալը շատերը կարծես չմարսեցին. սոցիալական ցանցում ուսուցչուհիներից մեկն էլ հանդես էր եկել խիստ քննադատությամբ:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին օգտատերերից մեկը հարց էր ուղղել, թե ինչպե՞ս է նախարարը վերաբերվում խնդրին, որ ուսուցիչն անհանդուրժողականություն է քարոզում: Ի պատասխան նա նշեց, որ մեր երկրում սահմանադրորեն են պատժվում ռասիսզմը, խտրականությունը, և ինքը նույնպես դեմ է խտրականությանը:
«Ես պատմաբան եմ, և ինձ համար որակել մի ամբողջ ռասայի մի անունով, որը վիրավորական է նրանց համար, նույնն է, ինչ թուրքերը մեզ ասում են` գյավուր: Պետք է հարգենք դիմացինին, որ ինքներս էլ հարգվենք: Եթե այլատյացություն լինի մեզ մոտ, մյուսներն էլ մեզ կատեն: Ինչ վերաբերում է ուսուցչին, ապա ես խնդրում եմ քաղաքապետարանին` ճշտեն` կա՞ նման մարդ, և հետո նոր միջոցներ կձեռնարկենք: Մեր ժողովրդին հարիր չէ անհանդուրժողականությունը, մենք տոլերանտ ժողովուրդ ենք. մեզ մոտ գրեթե մուսուլման չկա, բայց մենք մզկիթ ունենք»,- ասաց ԿԳ նախարարը: