Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020թ․-ի արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս Դավիթ Գրիգորյանի մայրը՝ տիկին Գոհարը, կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա է իրականացնում Անկախության 30-ամյակին նվիրված «գունագեղ» տոնակատարությունը չեղարկելու համար։
«Չեմ կարողանում նայել, թե մեր տղերքին ո՛նց են նսեմացնում, ո՛նց են նորից մտնում, մեր տարածքում խփում, ասում՝ դավայ։ Ուզում եմ մեռնեմ, սաղ տենան, որ դուք հա՛մ տղուս սպանիք, համ էլ՝ ինձ, թող տեսնեն։ Ծառ եք տնկո՞ւմ, բեմ եք սարքո՞ւմ։ Մեր տղերքն այսօր ապահովված չեն, թուրքը եկել, մտել, ինչ ուզում՝ անում է»,- Yerkir.am -ի հաղորդմամբ՝ Ն․ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանին ասաց տիկին Գոհարը։
Ի պատասխան տիկնոջ դժգոհությանն ու վրդովմունքին, Նաիրի Սարգսյանը պնդեց հակառակը։ «Ապահովված են, ամեն ինչով ապահովված են թուրքը ինչ ուզում՝ չի անում»,- ասաց նա եւ հեռացավ՝ «ամեն ինչ հրաշալի է» դեմքի արտահայտությամբ։
Yerkir.am-ի հետ զրույցում տիկին Գոհարը շեշտեց՝ ինքը՝ որպես զոհված զինվորի մայր, ուզում է, որ տոնակատարության համար հատկացված գումարները ոչ թե ծառի ու համերգի վրա ծախսեն, այլ սահմանին կանգնած զինվորի։ «Ապրող զինվորի վրա պիտի ծախսվի այդ գումարը, որ ապրի։ Իբր խաղաղ է, որքա՞ն զինվոր զոհվեց նորից։ Եթե մի հայ կա, ում այս ամենը դուր է գալիս, ուրեմն նա հայ չի ինձ համար»,- ասաց նա։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան