|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
2020թ․ Արցախյան պատերազմի հերոս, ՀՅԴ անդամ Արշակ Մելիքյանի մանկահասակ որդին՝ Տիգրանը, որը նոր-նոր է բառեր արտաբերում, դիպչելով հոր նկարին՝ «պապա» է ասում։ Ցավ, ափսոսանք, հուզմունք․ որքան ճակատագրեր փոխեց հնարածին և կործանարար այդ պատերազմը։
Yerkir.am-ի հաղորդմամբ՝ Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնել էր առաջնագիծ, մասնակցել Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղի (Լուլասազ)՝ ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքի պաշտպանությանը, որտեղ եւ հերոսաբար զոհվել էր հոկտեմբերի 6-ի առավոտյան։
Արշակի զոհվելուց շուրջ երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 23-ին, լույս աշխարհ է եկել նրա որդին, որին, կատարելով Արշակի ցանկությունը, կոչել են Տիգրան պապիկի անունով։