կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-23 23:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխան Սաղաթելյանի կոչով ջահակիրները երդվեցին լինել Արցախի կողքին և կերտել նոր արշալույս

Այսօրվանից լաոն զարթնում է, այսօրվանից մենք պետք է բացենք նոր արշալույս՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ Ջահերով երթի ավարտին  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Նա փաստեց, որ հայ մարդն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ինքը տեր է իր իրավունքներին, ինքը պատրաստ է պայքարելու իր երկրում ապրելու իրավունքի համար, ինքը տեր է Արցախին, ինքը տեր է իր անժամանցելի իրավունքներին։

«Այո՛, այսօր հայ ժողովրդի համար պատմական օր է․ դուք, սիրելի՛ քաղաքացիներ, սկսեցիք «Զարթնի՛ր, լաո՛»-ով և դա աշխատեց։ Այսօրվանից լաոն զարթնում է, այսօրվանից մենք պետք է բացենք նոր արշալույս»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ինքը քիչ առաջ ճանապարհին մի նամակ է ստացել․ Արցախից մի պատանի տեսաուղերձ էր ուղարկել իրեն ու ասում էր՝ մեզ մենակ չթողեք։

«Ես տակնուվրա եղա․ ես, իմ ընկերները, դուք, բոլորս միասին մեր բոլոր արցախցիներին խոստանանք այս սուրբ, խորհրդանշական վայրում, որ իրենց մենակ չենք թողնելու։ Խոստանանք, որ տեր ենք մեր հայրենիքին, տեր ենք մեր իրավունքներին և պատրաստ ենք պայքարել դրա համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրա կոչով բոլորը երդվեցին․ «Ես Արցախի կողքին եմ»։

Սաղաթելյանն ասաց՝ այսօրվանից յուրաքանչյուրը իր սրտում, իր մեջքին կկրի խաչը (որը պատկերված էր 1992 թ-ին Շուշին ազատագրողների թիկունքին, և որն այսօր գծված է ջահակիրների մեջքին), որովհետև սա սրբազան պայքար է։

Մանրամասն՝ տեսանյութում․