կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-15 18:49
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխան Սաղաթելյանի կոչով՝ բազմահազարանոց երթի մասնակիցները բարձրացրին բռունցքները

Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում՝ բոլորս բռունցքները վեր բարձրացնենք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Սասունցի Դավթի հրապարակից մեկնարկած՝ «Արժանապատվության երթի» ժամանակ։

Բազմահազարանոց երթի մասնակիցները բարձրացրին բռունցքները։

«Նիկո՛լ, այս բռունցքը ոչ միայն քեզ սպառնալիք է, այլ սա հայ ժողովրդի միասնական բռունցքն է, որով քեզ հեռացնելու է՝ միավորվելու է ու միասին քեզ հեռացնելու է՝ մեր հայրենիքը կառուցելու համար։ Դու այս բռունցքի մեջ տեղ չունես, հեռացի՛ր և վերջ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ արժանանալով երթի մասնակիցների հավանությանը։

Նա խոստացավ, որ Նիկոլը հայ ժողովրդին շարունակելու է տեսնել ոստիկանական պատնեշի հետևից։

«Հետևաբար, քանի դու դեռ իշխանության ես, գտնվում ես պարիսպների մեջ և իրավունք չունես ներկայացնելու մեր ժողովրդին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը գրեթե աջակցություն չունի՝ բացառությամբ մի քանի արկածախնդիրների և կուսակցական խմբակի։

«Հետևաբար, եկեք ողջունենք նաև կառավարության շենքում գտնվող մեր բոլոր այն առողջ քաղաքացիներին, մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներին։ Ողջո՛ւյն, հայրենակիցներ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Այդ պահին երթին միացավ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Բոլորը վանկարկեցին՝ «Վազգե՛ն, վարչապետ»։

Ավելի վաղ ներկայացրել ենք Արծվիկ Մինասյանի խոսքը՝ ուղղված սասունցիներին, մշեցիներին, ալաշկերտցիներին, էրզրումցիներին, տարոնցիներին։

Մանրամասն՝ տեսանյութում․