կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 13:09
Հասարակություն

Երևանում և մարզերում առկա է շուրջ 3000 թափուր աշխատատեղ. նախարարություն

Երևանում և մարզերում առկա է շուրջ 3000 թափուր աշխատատեղ. նախարարություն

Երևանում և մարզերում առկա է շուրջ 3,000 թափուր աշխատատեղ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն, ապրիլ ամսվա դրությամբ, գործատուների կողմից ներկայացվել է Երևանում և մարզերում առկա շուրջ 3,000 թափուր աշխատատեղ։

Աշխատանք առաջարկող կազմակերպություններին, թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ

Բացված պատուհանում անհրաժեշտ է սեղմել «Ներբեռնել» (download) կոճակը, որը թույլ կտա թափուր հաստիքների ամբողջ ցանկը ներբեռնել համակարգիչ։

Մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ»։