|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իռլանդական «Ryanair» ավիաընկերությունը պլանավորում է կրճատել 3000 աշխատատեղ կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով, որը հանգեցրել է թռիչքների գլոբալ դադարեցմանը. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ Sky News-ին հղումով։
Նշվում է՝ ըստ ավիաընկերության հայտարարության՝ մինչև 2022 թվականի ամառ չի ակնկալում ուղևորների կամ գների վերականգնում։
Կրճատումները հիմնականում կվերաբերվեն օդաչուներին և բորտուղեկցորդներին։ Բացի այդ ավիաընկերությունը մանրամասնել է նաև, որ ծախսերի կտրուկ կրճատման շրջանակում մինչև ուղևորափոխադրումների վերսկսումը հնարավոր է փակվեն Եվրոպայում ընկերության մի շարք բազաներ, իսկ աշխատատեղերի կրճատումը կմեկնարկի հուլիսից: