|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեկնարկում է կուրությունը կանխարգելելու նպատակով առանձին խմբերում ընդգրկված քաղաքացիների շրջանում կատարվող կատարակտի անվճար (ներառյալ` ոսպնյակի արժեքը) վիրահատությունների ծրագրի նոր փուլ։
2017-2018 թվականներին Երևանի և մարզերի մի շարք բժշկական կազմակերպություններում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված շուրջ 3000 քաղաքացի կվիրահատվի պետական պատվերի շրջանակում։
Մինչև այժմ վիրահատություններն իրականացվում էին և կշարունակվեն Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոնում և Գեղարքունիքի մարզի «Լայոնս» մարզային ակնաբուժական» հիմնադրամում:
Այսուհետև ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2017-2018 թվականներին ծրագիրը կիրականացվի նաև«Շենգավիթ», «Նաիրի» (Երևան), Գյումրու, Գորիսի, Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններում։
Հերթագրման համար անհրաժեշտ փաստաթղթերով պետք է դիմել աշխարհագրորեն առավել մոտ գտնվող բժշկական կազմակերպությանը։
Իսկ ցանկը, թե ծրագրի շրջանակում կուրությունը կանխարգելելու նպատակով բժշկական օգնություն ու սպասարկում ում կարող է տրամադրվել, կարող եք տեսնել այստեղ: