|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Հանրապետության տարբեր համայնքներում բժիշկների թափուր հաստիքները լրացնելուն առնչվող հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:
Հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը ներկայացրել է իրենց կողմից իրականացվող ծրագիրը՝ ուղղված համայնքային դպրոցներում մասնագետների բացի լրացմանը: Սա իրականացվում է ուսուցիչների վերապատրաստման, մարզերում նրանց կեցության հարցերի լուծման միջոցով, որպեսզի վերջիններս շահագրգռված լինեն աշխատել համայնքներում:
Նախարարի հետ քննարկվել է նման մոդելով ծրագրի ներդրումը նաև առողջապահության ոլորտում ՝ այսպիսով մարզեր ուղարկելու վերապատրաստված կադրերի, որոնք կհամալրեն համայնքներում բժիշկ-մասնագետների ամենատարբեր թափուր հաստիքները:
Գործակցության ժամկետերը, մեխանիզմները և աշխարհագրությունը կքննարկվեն ու կհստակեցվեն նաև հետագա հանդիպումների ընթացքում, որոնց շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն: