Փոխարժեքներ
14 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ այս պահին հասանելի է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից։
Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջեւան եւ Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաեւ ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:
Ինչպե՞ս պետք է ՀՀ մարզեր ուսուցիչների գործուղման համակարգում գրանցվեն եւ հայտ ներկայացնեն Հայաստանում բնակվող ուսուցիչները՝ ներկայացված է ըստ քայլերի հաջորդականության: