կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 16:47
Աշխարհ

Բրիտանացի գեներալը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Ռուսաստանի հետ հակամարտության

Բրիտանացի գեներալը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Ռուսաստանի հետ հակամարտության

Բրիտանացի գեներալ Ռիչարդ Բարոնսը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Ռուսաստանի հետ հակամարտության։

Այդ մասին նա ասել է Միացյալ Թագավորության խորհրդարանում պաշտպանության հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ:

Հարցին, թե ո՞ր պահին այլ ելք չի մնա, քան Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելը, գեներալը պատասխանել է, թե որն է հիմնական պատճառը, թե ինչու է դաշինքը ձգտում խուսափել դրանից։ «ՆԱՏՕ-ն պատրաստ չէ (հակամարտության): Եվ մենք պետք է ամաչենք դրա համար»,- ասել է Բարոնսը:

Նա նաև կասկած է հայտնել, որ Մեծ Բրիտանիան ունի անհրաժեշտ պաշտպանական համակարգեր Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության դեպքում։

Ըստ գեներալի՝ եթե թագավորությունը ստիպված լինի պաշտպանել մեկ այլ երկրի Ռուսաստանի հետ հակամարտությունում, ապա բրիտանական զորքերը «մոտ մեկ շաբաթից» կոչնչացվեն ռուսական ինքնաթիռների կողմից։

Ավելի վաղ Կիևում հայտարարել էին, որ մտադիր են պաշտպանական դաշինք կնքել ինչ-որ միջուկային տերության հետ։ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավարի կարծիքով՝ նման երկիր կարող է դառնալ Միացյալ Թագավորությունը։