|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ամերիկացի գեներալ Մաքքենզին խոստովանել է, որ իրանական հրթիռները կարող են բարձր ճշգրտությամբ և մեծ հզորությամբ խոցել Արևմտյան Ասիայի ցանկացած շրջան։
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության հրամանատարը Yorker-ին տված հարցազրույցում խոսել է Այն ալ Ասադ բազայի վրա Իրանի հրթիռային հարձակման մասին և ասել. «Ինձ համար այս ռազմաբազայի միջադեպից քաղած դասն այն է, որ իրանական հրթիռները դարձել են անուղղակի և ավելի լուրջ սպառնալիք, քան երկրի միջուկային ծրագիրը։ Տասնամյակներ առաջ իրանական հրթիռներն այնքան էլ ժամանակակից և ճշգրիտ չէին»:
Գեներալն ընդունել է Իրանի հրթիռային հզորությունը և ասել. «Այն ալ- Ասադ բազայում նրանք կրակել են գրեթե ուր ցանկացել են: Իրանը կարող է արդյունավետ և լայնորեն թիրախավորել հրթիռները Մերձավոր Արևելքի ցանկացած կետում՝ բարձր ճշգրտությամբ և մեծ հզորությամբ»: