կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 11:54
Աշխարհ

Հույն գեներալը զգուշացրել է ՆԱՏՕ-ին, որ Թուրքիայի սադրանքների շարունակման դեպքում բախումն անխուսափելի կլինի

Հույն գեներալը զգուշացրել է ՆԱՏՕ-ին, որ Թուրքիայի սադրանքների շարունակման դեպքում բախումն անխուսափելի կլինի

Հույն գեներալ Կոնստանդինոս Ֆլորոսը ՆԱՏՕ-ի պաշտոնակիցների հետ տեսախորհրդաժողով է անցկացրել, որի ընթացքում հասկացրել է, որ Էգեյան ծովում և Էվրոսում՝ հույն-թուրքական ցամաքային սահմանին Թուրքիայի սադրիչ գործողությունները կհանգեցնեն անկանխատեսելի հետևանքների. հայտնում է greekcitytimec.com կայքը։

Տեսախորհրաժողովներից մեկը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավար Ստյուարտ Պիչի խնդրանքով՝ մայիսի 14-ին կայանալիք ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստի շրջանակներում։

Մյուս տեսախորհրդաժողովը տեղի է ունեցել Եվրոպայում դաշնակիցների զորքերի հրամանատարի տեղակալ Տիմ Ռեդֆորդի խնդրանքով՝ վերջերս նոր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում կորոնավիրուսն ու ռազմական խնդիրները։

Ֆլորոսը հիշեցրել է վերջերս տեղի ունեցած լարվածության բռնկումը՝ կապված Էվրոսոմ և Էգեյան ծովում իմիգրացիոն խնդրի հետ, որի հետևում կագնած է Թուրքիան։

Ըստ հունական կայքի՝ Թուրքիայի ամենօրյա ագրեսիան ընդդեմ Հունաստանի, ակնհայտ է, հայտնի է նաև ՆԱՏՕ-ին, որը համակարգված թաքցնում է և պաշտպանում է միջազգային վերահսկողությունից։

Ֆլորոսը մատնանշել է բախումների վտանգավորությունը, որի պատճառը Էգեյան ծովում թուրքական խախտումներն են, իսկ ավելի լայն իմաստով Անկարայի և Աթենքի հարաբերությունները։