|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության վտանգը շարունակում է գոյություն ունենալ։
Իենս Ստոլտենբերգը Financial Times-ին տված հարցազրույցում զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև հակամարտության վտանգը դեռևս պահպանվում է, սակայն կա քաղաքական լուծում գտնելու հնարավորություն։
Նա նաև նախազգուշացրել է Ռուսաստանին զսպող միջոցների մասին երկու կողմերի միջև հակամարտության դեպքում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Ուկրաինայի շուրջ Մոսկվայի և Արևմուտքի միջև լարվածության սրումից հետո, հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկու համաձայնագրերի նախագիծ։ Դրանցում Ռուսաստանը ԱՄՆ-ին առաջարկել է պարտավորվել ռազմակայաններ չհիմնել նախկին Խորհրդային Միության անդամ չհանդիսացող հանրապետություններում և զերծ մնալ դաշինքի ընդլայնումից դեպի արևելք:
Վերջին շաբաթների ընթացքում ռուսական իշխանությունները բազմիցս հերքել են Ուկրաինա ներխուժման նախապատրաստման մեղադրանքները և զգուշացրել ԱՄՆ-ին ու արևմտյան երկրներին՝ ՆԱՏՕ-ն չընդլայնել դեպի Ռուսաստանի սահմանները և Ուկրաինայի նման երկրներին դաշինք չընդունել: