|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Դոնբասում Ուկրաինայի միացյալ ուժերի օպերացիայի հրամանատար Ալեքսանդր Պավլյուկը հայտարարել է երկիր Ռուսաստանի ենթադրյալ ներխուժման ամսաթիվը։ Նրա խոսքով՝ «հարձակումը» պետք է տեղի ունենա 2022 թվականի փետրվարի 20-ին։ Այս մասին հայտնում է The Times-ը։
«Տարբեր սցենարների թվում փետրվարի 20-ը նշվում է որպես ներխուժման պոտենցիալ մեկնարկի ամսաթիվ. դա այն ամսաթիվն է, երբ ավարտվում են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը, և 69-ամյա նախագահ Պուտինը, որը ցանկանում է սիրաշահել չինացիներին, կարող է չցանկանալ արատավորել այդ իրադարձությունը (առանց այդ էլ Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերը բոյկոտվել են արևմտյան մի շարք երկրների կողմից` խմբ.): Դա նաև նշանավորում է Ուկրաինայի հետ սահմանին ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների ավարտը»,- ասել է Պավլյուկը The Times-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ռուսական հարձակումը կսկսվի հարավ-արևելքից։ Այս ընտրությունը պայմանավորված կլինի նրանով, որ այնտեղ է կենտրոնացված երկրի պաշտպանական ձեռնարկությունների զգալի մասը։