Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը ստորև ներկայացնում է ՄԹ խորհրդարանի Կենտրոնական Իլինգի և Ակտորի պատգամավոր Ռուպա Հուքի և Հյուսիսային Իլինգի պատգամավոր Ջեյմս Մյուրեյի նամակը` ուղղված ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնին։
Հարգելի' Ուենդի
Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը
Շնորհակալություն անցյալ շաբաթ մեր և նախարար Քեթրինի հետ կառուցողական հանդիպման համար, որի ընթացքում քննարկվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը: Պայմանավորվածության համաձայն` մենք գրում ենք, որպեսզի ուղղենք մանրամասն հարցեր, որոնք վեր են հանված Անգլիայի Հայ դատի գրասենյակի կողմից։ Ստորև ներկայացնում ենք այդ հարցերը։
Մենք երախտապարտ կլինենք, եթե կարողանաք մեզ տեղյակ պահել` այս նամակին պատասխանելով:
Արդյո՞ք Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է`
1. աջակցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակմանը և Արցախի Հանրապետության մեկուսացմանը վերջ տալուն,
2. խստորեն պահանջել իրականացնել մոնիտորինգի մեխանիզմներ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ներկայիս լարվածությանը միջնորդելու համար,
3. աջակցել Արցախի Հանրապետության պաշտոնական ճանաչմանը,
4. աջակցել Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքի ճանաչմանը և ուղղակի հումանիտար օգնության տրամադրմանը Մեծ Բրիտանիայից։
Հանդիպման ժամանակ արդեն նշել ենք, որ ամենամեծ հայկական բնակչություն ունեցող շրջաններն են Կենտրոնական Իլինգը և Ակտոնը, Հյուսիսային Իլինգը, Բրենթֆորդն ու Իսլուորդը։ Մենք վստահ ենք, որ նրանք ուրախ կլինեն Ձեզ հյուրընկալել` Հայ դատի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։
Մեկ անգամ ևս շնորհակալ ենք, որ հանդիպում ունեցաք մեզ հետ անցյալ շաբաթ։ Մենք հուսով ենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկրների միջև լարվածությանը միջնորդելու և խաղաղություն պահպանելու համար։
Անկեղծորեն Ձեր`
Ռուպա Հուք, Ջեյմս Մյուրեյ
22.09.2020