կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-31 17:03
Հասարակություն

Հայաստանում ապաստանած ադրբեջանցին պատմել է, թե ինչ զրկանքներ է կրել Ադրբեջանում

Հայաստանում ապաստանած ադրբեջանցին պատմել է, թե ինչ զրկանքներ է կրել Ադրբեջանում

Արդեն տեղեկացրել ենք, որ ադրբեջանցի` 5 հոգանոց ընտանիքը ապաստան է խնդրել Հայաստանում:

 

ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, որ հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով:

 

Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին` Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը` Ջ.Օրուջևը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները:

 

Հայտնվելով նման անելանելի իրավիճակում և զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը` Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:

 

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ միգրացիոն գործակալությունն այժմ զբաղվում են այդ ընտանիքի հետագա ճակատագրով: