կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 11:33
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի կարգախոս ունենք՝ այս օրը չենք տխրելու․ Թաթուլ Կրպեյանի դուստրը հոր ծննդյան օրը նրա հուշարձանի մոտ է

Մեր ընտանիքի համար, իմ և մայրիկիս համար այս օրը առանձանահատուկ նշանակություն ունի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ՀՅԴ նորագիրների երդման արարողության ժամանակ Թաթուլ Կրպեյանի հուշարձանի մոտ՝ նրա ծննդյան օրը։

«Մենք այս օրը միշտ համակ ուշադրությամբ և մեծ պարտավորությամբ ենք նշում և մի կարգախոս ունենք, որ այս օրը չենք տխրելու։ Այս օրը հայրիկի ծննդյան, իր առաքելության սկզբի օրն է, ու այս օրը նրան փառաբանելու ու նրա տեսակով այլոց վարակելու օրն է»,-ասաց Ասպրամ Կրպեյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․