կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-20 14:44
Քաղաքական

Մենք 20 կամ 100 հոգով որ մի գործողություն անենք, մեզ շատ հեշտ կլիկվիդացնեն. Մենուա Սողոմոնյան

Վճռական գործողությունները ենթադրում են մարդկանց որոշակի թիվ, որպեսզի այդ գործողությունները հնարավոր լինի անել։ Եթե 20 հոգով ցանկանանք գնալ՝ ինչ-որ գործողություն անել, մեզ շատ հեշտ կլիկվիդացնեն։ Պրակտիկան ցույց է տալիս, որ ձնագնդի էֆեկտով է, որ տեղի է ունենում համախմբում․ Ազատության հրապարակում  լրագրողներին ասաց «5165 շարժման» անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Տանը նստած՝ չի կարելի ասել՝ դե ժողովուրդը ոտքի չի կանգնում, ժողովուրդը նաև դուք եք։ Շատերը սպասում են՝ հրապարակը լցվի, նոր գան, բայց դա այդպես չպետք է լինի»,- ասաց նա։

Սողոմոնյանի խոսքով՝ երկրում ստեղծված վիճակը պետք է ինքնըստինքյան մարդկանց ոտքի հաներ, ոչ թե ինչ-որ տեխնոլոգիաներ կիրառվեն։

Մանրամասն՝ տեսանյութում։