Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ, իր դավաճանությունների, ձախողումների մեղքն ուզում է բարդել ժողովրդի վրա»,-այս մասին Տավուշում կազմակերպված հավաքի ժամանակ ասաց պատմաբան Մենուա Սողոմոնյանը՝ նշելով ․ «Սրանով ուղերձ է տալիս ժողովրդին, որ՝ դուք եք մեղավորն այսուհետ ցանկացած պարտության հարցում, եթե իմ առաջարկած զիջումները չընդունեցիք, պատասխանատվությունը ձեր վրա է, եթե, անգամ, ընդունեցիք ու չեղավ խաղաղությունը, կրկին պատասխանատուն դուք եք, որովհետև էդպես եք մտածել »,-ասաց Մենուա Սողոմոնյանը՝ ներկայացնելով Փաշինյանի թեզը։
Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ Փաշինյանի վարած քաղաքականությունը տանում է Հայաստանի շուրջ առկա անվտանգային ճարտարապետության փլուզմանը։
Նշենք, որ «Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը, որը ձևավորել են Տավուշի բնակիչները, Ոսկեպարում հավաք են հրավիրել՝ հայրենիքին ու պետությանը տեր լինելու իրենց հանձնառությունը հայտնելու։