կարևոր
4465 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-03 17:57
Քաղաքական

Մենք չպետք է վախենանք աշխարհաքաղաքական դասավորություններից․ Մենուա Սողոմոնյան

Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ և ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրեբաջնի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման միակ հնարավոր գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է։ Այս մասին Ազգային Ժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարեց ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը։

«Սա ամենակարևոր միտքն է և կարծում եմ, որ այս միտքը պետք է շեշտված ձևով տեղ գտնի հայտարարության վերջում նշված կոչերի մեջ։ Այսինքն կոչերի բովանդակությունը պետք է թիրախավորեն Արցախի ժովորդի ինքնորոշման իրավունքի հանգամանքը։ Ինչպես, ես կարող եմ մեկ օրինակ բերել, օրիանկ ԱԺ-ն դիմում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին՝ միջնորդել ԵԱՀԿ խորհրդի առջև ստեղծելու նոր միջնորդական ֆորմատ, եթե ԵԱՀԿ գործող Միսնկի խմբի ֆորմատը չի ստացվում, կամ վերագործարկել դա, կամ՝ ստեղծել նորը։ Մենք չպետք է վախենանք աշխարհաքաղաքական դասավորություններից, ասենք դե իրար հետ չեն բարիշում ուրեմն անիմաստ է, մենք պետք է ձեռքի տակ եղած բոլոր իրավական մեխանիզմները գործարկենք։ Մանավանդ, որ ունենք անհրաժեշտ բոլոր իրավական հիմքերը։ ԵԱՀԿ-ն չի հայտարարել, որ Արցախի կարգավիճակը փակված է, այսինքն չի հայտարարել, որ Արցախի ինքնորոշման  իրավունքի հետ կապված այլևս ոչնչով չենք զբաղվում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ոչ մի երկիր չի հայտարարել, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված է, ընդհակառակը, նրանք հայտարարել են, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված չէ։ Իհարկե մեր իշխանություններն են հայտարարում, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված է, հետևապես սա խնդրում եմ ի նկատի ունենալ»,- ասաց նա։