կարևոր
3790 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-05 10:41
Քաղաքական

Բոյկոտում եմ Հանրապետության հրապարակի տոնակատարությունը․ Մենուա Սողոմոնյան

Բոյկոտում եմ Հանրապետության հրապարակի տոնակատարությունը․ Մենուա Սողոմոնյան

Քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բոյկոտում եմ Հանրապետության հրապարակի տոնակատարությունը։

Ես իմ երեխաներին չեմ տանելու Հանրապետության հրապարակ։ Նրանց բացատրելու եմ, որ այս շքեղության գինը սահմանամերձ շատ գյուղերում բազմաթիվ մանուկների կիսատ քունն է, որ այս շքեղությունը արհամարհանքն է անհայր մնացած հազարավոր մանուկների թախծի ու կարոտի հանդեպ, որ այս ամենը զազրելի շեղում է. հասարակական ուշադրության, մտքի, բարոյականության, էներգիայի շեղում գոյության խնդրից, որ սա խնջույք է ժանտախտի ժամանակ։

Միացե՛ք բոյկոտին...»։