|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Քիչ առաջ Ֆիրդուսի փողոցի բնակիչները փակել էին Տիգրան Մեծի պողոտան՝ կառավարության շենքի հարակից հատվածը: Ոստիկանները կարճ ժամանակում բացեցին ճանապարհը: Բնակիչներն այժմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հենց կառավարության շենքի առջեւ:
Նշենք, որ վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ վարչապետը պատրաստ է ընդունել ցուցարարներին: Սակայն Ֆիրդուսիի բնակիչներին դա չբավարարեց: Նրանք հայտարարեցին, որ կա\'մ վարչապետը պետք է իջնի իրենց մոտ, կա\'մ էլ բոլորին պետք է ընդունի:
Այս պահին բավական մեծ թվով ոստիկաններ կան կառավարության շենքի մոտ: